Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան
10.06.2018 | 02:16

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Գևորգ Խաչատրյանը տեղափոխվել է Երևան` ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Զինծառայողի վիճակը ներկայումս գնահատվում է կայուն ծանր: 20-ամյա զինծառայողը կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել հունիսի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Խաչատրյանը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ